Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պաշտպանվա՞ծ են, թե՞ ոչ

Պաշտպանվա՞ծ են, թե՞ ոչ
05.09.2017 | 10:00

Քաղծառայողների մի զգալի հատված մեկ տարի առաջ խաղից դուրս վիճակում հայտնվեց։ 2016-ի սեպտեմբերից իրականացված օպտիմալացումից հետո կառավարությունում և գերատեսչություններում կրճատումներ եղան, և, ինչպես միշտ, գործընթացի ճիշտ գնահատականը տալիս է ժամանակը։ Եթե գնահատենք տնտեսական շահավետության տեսանկյունից, պետք է ենթադրել, որ գործընթացը բացասական արդյունք չտվեց, սակայն որքանո՞վ դրական ազդեցություն ունեցավ քաղծառայողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Քաղծառայողների իրավունքները պաշտպանված են օրենքով, ինչը տալիս է նրանց իրավական և սոցիալական երաշխիքներ։ Նշվածի համաձայն, կադրը վեց ամիս գտնվում է կադրային ռեզերվում և վեց ամիս ստանում է իր աշխատավարձը։ Պետք է ընդգծել, որ կրճատումներն ինքնանպատակ չեն արվում, տեխնոլոգիաների զարգացման այս գերարագ ժամանակահատվածում քաղծառայողների կրճատումներն աշխարհի խնդիրն են։ Ինչ վերաբերում է անցած տարվա օպտիմալացմանը, ապա կրճատումների թիվը շատ մեծ չի եղել։ Դրան զուգահեռ, քաղծառայության ոլորտում գրանցված են եղել բավական մեծ թվով թափուր պաշտոններ, ինչպես միշտ, այս անգամ ևս կրճատումներն արվել են` հիմք ընդունելով նաև այդ փաստը»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ